
2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում այլ երկրներից Վրաստանի 2 561 քաղաքացի է արտաքսվել: Նշված տեղեկատվությունը լրատվամիջոցներին տրամադրել է ներքին գործերի նախարարությունը:
Տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրի սահմանը հատել է Վրաստանի 2 միլիոն 798 հազար 199 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Վրաստան է վերադարձել 2 միլիոն 755 հազար 540-ը:
ՆԳՆ կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի 2 հազար 561 քաղաքացի է արտաքսվել արտասահմանից: Գերատեսչությունից հայտարարում են, որ միջին վիճակագրական սխալի միջակայքը +/- 2.4% է: