
Տաքսիների բարեփոխման ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանն այժմ աշխատում է տաքսիների արտաքին տեսքի միանմանության վրա։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ․ հոկտեմբերից։ Այս մասին Թբիլիսիի կառավարման նիստին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի հաղորդմամբ, ավագանին քննարկում է այս հարցը և մինչև նոյեմբերի 1-ը կկայացվի վերջնական որոշում:
«Նախատեսվում է, որ տաքսիները կունենան արտաքին միանման տեսք, ինչպես նաև գովազդի համար նախատեսված հատուկ տարածք։ Սա տաքսու վարորդներին լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն կտա»,- ասել է Կալաձեն:
Թբիլիսիի ավագանին տաքսիների բարեփոխման ծրագիրը հաստատել է հուլիսի 27-ին: