Այս տարեսկզբից Վրաստանում կարմրուկի ավելի քան 2100 դեպք է գրանցվել: Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել է Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն։
Նրա տեղեկացմամբ, ավելի քան 95 000 մարդ արդեն կարմրուկի դեմ պատվաստվել է։ Մասնագետը վստահեցնում է, որ Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստանյութը բավարար է, հիվանդության տարածումը դադարեցնել հնարավոր է պատվաստելու միջոցով:
Ըստ նրա, 2019-ին կարմրուկից մահվան 1 դեպք է արձանագրվել:
Ի դեպ, Համաշխարհային առողջապահության կազմակերպության վերջին տվյալներով, Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում 3-րդ տեղում է հայտնվել։
Ինչ վերաբերում է գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակիչ հիվանդություններին, իրավիճակը այս պահին հանգիստ է, տարածման ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 2,5 անգամ նվազել է:
Կենտրոնի գիտական ղեկավարը, սակայն, զգուշացնում է, որ գրիպի վիրուսի տարածումը կշարունակվի մինչև ապրիլի երկրորդ կեսը: Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել հիմնականում հղի կանանց: