2019 թվականին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կժամանի Վրաստան։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, Վրաստանը սպասում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ մասշտաբային զորավարժությունների անցկացմանը:
«Մենք ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի առումով շատ հաջող տարի ունեցանք, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին պսակվեց Վրաստանի և Ուկրաինայի հետ հատուկ ձևաչափով անցկացված հանդիպմամբ: Հաջողություններ արձանագրեցինք նաև ՆԱՏՕ-ի նախարարների հետ հանդիպմանը, որտեղ ամփոփվեցին բոլոր ստացած արդյունքները և նախանշվեցին հաջորդ տարվա ծրագրերը: Ունեցանք շատ հստակ ուղերձներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և գործընկեր երկրների կողմից: 2019-ին սպասում ենք, որ ՆԱՏՕ-ի կողմից էլ ավելի մեծ մասնակցություն կլինի, սպասում ենք նաև ՆԱՏՕ-ի գլխավորությամբ մասշտաբային զորավարժություններին և գլխավոր քարտուղարի այցին», -Զալկալիանիի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: