Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին կառավարության փետրվարի 15-ի նիստին մանրամասներ է փոխանցել պետական տեսուչի ծառայության մասին, որը կսկսի գործել 2019 թվականի հունվարի 1-ից։
Նա ընդգծել է, որ ծառայությունը հետապնդման գործառույթ չի իրականացնելու, այն շարունակելու է անել դատախազությունը։
Օրենքը, սակայն, թույլ է տալու, որ որոշ հարցերում տեսուչը դիմի գլխավոր դատախազությանը, որը վերջնական որոշում կկայացնի:
Պետական տեսուչի ծառայությունը կշարունակի կատարել անձնական տվյալների պաշտպանության տեսուչի նույն գործառույթները, ինչպես նաև որոշ հանցագործությունների հետաքննությունը։