Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ, 2018 թվականին նախարարության և նախարարության կազմի մեջ գտնվող գերատեսչությունների կողմից ենթակառուցվաքային ծրագրերի իրականացման համար 1 միլիարդ 661 միլիոն լարի է ծախսվել: Այս մասին Ցքիտիշվիլին հայտարարել է զեկույցի ներկայացման ժամանակ:
Նախարարի խոսքով, 2018 թվականին, ընդհանուր առմամբ, 1200-ից ավել ծրագիր է իրականացվել:
«2018 թվականին, իսկապես, շատ ծրագրեր ենք իրականացրել, 1200-ից ավել, որոնք, առաջին հերթին, վերաբերում են մեր շրջաններին: Դրանցից կառանձնացնեի կարևոր և պատմական ծրագրերը, որոնց մասշտաբը, իհարկե, տարբերվում է բոլոր այն ծրագրերից, որոնք իրականացվել են անկախ Վրաստանում: Այդ թվում՝ ամենաերկար կամուրջը, որը 1 կմ-ից ավել երկարություն ունի, 2 կմ-ից ավել թունել: Իհարկե, այս ծրագրերն անհրաժեշտ են, որպեսզի մեր տարածաշրջանը հզորանա, ինչը շատ կարևոր է: 2019 թվականին շատ ավելի մասշտաբային ծրագրեր կմեկնարկենք:
Գիտեք, որ շատ էր խոսվում 2018 թվականին իրականացված ծրագրերի տեմպի, որակի և բյուջեի հետ չհամապատասխանելու մասին, սակայն, ցանկանում եմ իրականությունը տեսնեք, որ մենք, ընդանուր առմամբ, 1 միլիարդ 661 միլիոն լարի ենք ծախսել: Սա նշանակում է, որ այս ներդրումներն արվել են շրջանների զարգացման և այնտեղ բնակվող մարդկանց բարեկեցության համար»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: