
«Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության մեխանիզմների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև նոր ձևաչափի ստեղծման առումով 2018 թվականը հաջողված էր»,- այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունում:
Հաշվետվության համաձայն, նոյեմբերի 21-ին Բրյուսելում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ղեկավարությամբ անցկացվել է Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների առաջին հանդիպումը:
«Համագործակցության այս յուրօրինակ ձևաչափը, որը Եվրամիությունը միայն Վրաստանի հետ է հաստատել, ակնհայտորեն ցույց է տալիս ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների դինամիկան»,- նշվում է ԱԳՆ հաշվետվությունում:
Բացի այդ, ըստ զեկույցի, Վրաստանը և Եվրամիությունը ստորագրել են ֆինանսական երկու համաձայնագիր, որոնք նախատեսում են Եվրամիության կողմից Վրաստանին տրամադրել 97 մլն եվրոյի աջակցություն:
Որոշվել է 2018 թվականի գործողությունների ծրագրի շրջանակում ԵՄ օժանդակության ծավալը, որն աննախադեպ է իր մասշտաբով՝ այն նախատեսում է 134 մլն եվրոյի օգնություն Վրաստանին:
Ինչպես նաև Վրաստանը ԵՄ «Արևելյան գործընկերության» առաջին երկիրն է որտեղ բացվեց եվրոպական դպրոց: