Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ 2018 թվականին երկրում վերջին 15 տարվա ընթացքում գործազրկության ամենացածր ցուցանիշն է գրանցվել: Վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը 1,2 տոկոսային կետով նվազել է՝ կազմելով 12,7 տոկոս:
«2018 թվականին տնտեսապես ակտիվ բնակչությունը աշխատունակ բնակչության 63,9 տոկոսն է կազմում: 2017 թվականի համեմատ նվազել է ինչպես բնակչության ակտիվության մակարդակը, այնպես էլ զբաղվածության մակարդակը, համապատասխանաբար՝ 1,9 և 0,9 տոկոսային կետերով: Քաղաքային բնակավայրերում զբաղվածության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,2 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում նշված ցուցանիշը նվազել է 3,4 տոկոսային կետով: Ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ քաղաքային բնակավայրերում նվազել է 1,0 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 3,1 տոկոսային կետով»,- ասվում է GeoStat-ի տվյալներում: