Վրաստանի ազգային անվտանգության ծառայության կաշառակերության դեմ պայքարող գործակալությունը նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին կաշառակերության մեղադրանով 133 անձ է ձերբակալել:
Այս մասին ասված է կառույցի՝ 2018 թվականի հաշվետվությունում, որն արդեն ուղարկվել է խորհրդարան: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում քննություն է սկսվել 71 քրեական գործով՝ կաշառք վերցնել (գործերի մեծ մասը), կաշառք տալ, խարդախություն, պաշտոնական դիրքի չարաշահում և այլ հանցատեսակներով:
Ըստ գործակալության տվյալների՝ նախորդ տարի անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով պատասխանատվության է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության 7 քաղաքացի: Ապօրինի գործունեության ընթացքում նրանց ստացած եկամուտը կազմել է ավելի քան 2 միլիոն լարի: