Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին վստահեցրել է, որ 2018-2022 թվականներին, տարածաշրջանի երկրների շարքում Վրաստանը կունենա ամենաբարձր տնտեսական աճերից մեկը։ Այս մասին նախարարը խոսել է Վրաստան-Բելառուս բիզնես ֆորումի ընթացքում:
Նրա խոսքով, 2017 թվականին Վրաստանում գրանցվել է ակնկալվածից ավելի բարձր տնտեսական աճ:
«Նախնական տվյալներով, 2018-ի հունվար ամսվա ընթացքում տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով, կառավարության կանխատեսմամբ՝ 2018-ին տնտեսական աճը կկազմի 4,5 տոկոս: 2018-2022թթ․ ակնկալվում է 4,9 տոկոս աճ»,- հայտարարել է Դիմիտրի Քումսիշվիլին: