
2018-2019 ուսումնական տարվա ընթացքում Վրաստանում 23 նոր դպրոց կբացվի: Այս մասին հայտարարել է Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխեիլ Չխենկելին:
Նրա խոսքով, 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս 152 հանրային դպրոց է վերանորոգվել: Կառուցվում է 27 նոր դպրոց, որից 23-ը աշակերտների առջև դռները կբացի արդեն այս տարի:
Չխենկելին ընդգծել է գործընթացում «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի դերը, որի օգնության շրջանակներում 43 դպրոց է վերանորոգվել: Բացի այդ, ԿԳՆ-ի դպրոցաշինության ծրագրին ակտիվորեն մասնակցում է նաև Ասիական զարգացման բանկը, որի կողմից տրամադրված վարկով 25 դպրոց է վերանորոգվել: