
2018 թ․ Վրաստանում ազգային քննությունները հանձնելուց հետո ուսանող է դարձել 27 906 դիմորդ:
Վրաստանում առկա 623 բակալավրի ծրագրերի շարքում վարկանիշով առաջինը Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետն է, որտեղ մեկ տեղի համար պայքարում էր 8.73 դիմորդ: Այս մասին տեղեկացնում է Ֆորբսի վրացական ծառայությունը:
Երկրորդ հորիզոնականում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որտեղ 70 թափուր տեղ կար:
Երրորդ տեղում է Թբիլիսիի տեխնիկական համալսարանի ճարտարապետական անվտանգության ծրագիրը՝ 20 թափուր տեղ, մեկ տեղի համար պայքարում էր 4,3 դիմորդ: