2018 թվականի հունվարի տվյալներով՝ Եվրամիության երկրներում ապաստան ստանալու հայց է ներկայացրել Վրաստանի 1859 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ապաստան տրամադրող եվրոպական կազմակերպությանը։
Նշվում է, որ սա 2014 թվականից հետո ամենամեծ ցուցանիշն է։ Ապաստան հայցողների քանակն սկսել է ավելանալ 2017-ի սեպտեմբերից։ Հունվարի տվյալները գերազանցում են 2017-ի սեպտեմբերից սկսած բոլոր ամիսների տվյալներին։
Ըստ տեղեկատվության՝ հունվար ամսվա տվյալներում Վրաստանը եվրոպական երկրներում ապաստան փնտրող պետությունների վեցնյակում է՝ Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Նիգերիայից և Պակիստանից հետո։
2018-ի հունվարի տվյալներով, Եվրամիությունում գրանցվել է ապաստան հայցելու 53 175 հայտ, որն 8 տոկոսով գերազանցում է 2017 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։