
2018 թվականից ուսուցիչների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան, այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։
Ուսուցիչների աշխատավարձերի վերջին բարձրացումը եղել էր 2017 թվականի հունվարին։
«Բացի այդ, նվազագույնի են հասցվել բյուրոկրատական ընթացակարգերը, որպեսզի ուսուցիչները ժամանակ հատկացնեն մասնագիտական կրթությանը»,-ասել է Չխենկելին՝ օրենսդիրին ներկայացնելով իր ծրագրային առաջարկները:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել 2017 թվականի նոյեմբերին։ Դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում պատգամավորները պետք է վստահություն հայտնեն Վրաստանի կառավարությանը: