
2018 թվականի ընթացքում Վրաստանի հանրային ծառայության բյուրոն 289 հայտարարագիր կստուգի։ Հրապարակված ցանկում տեղ են գտել մի խումբ պատգամավորների, տեղական և կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների և այլ անձանց ունեցվածքի մասին հայտարարագրերը:
Կստուգվեն պատգամավորներ Էմզար Կվիցիանիի, Գիորգի Կոպաձեի, Սերգո Ռատիանիի և Իվլիանա Ծուլայայի ներկայացրած հայտարարագրերը, այդ թվում են նաև Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարի տեղակալներ Մարիկա Դարչիան և Գիորգի Դարչիանին, Գուրիայի նահանգապետ Մերաբ Ճանուկղվաձեն, Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելաձեն, գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաժա Ջանկղարաշվիլին և այլք:
Լուսանկարը shutterstock.com-ի