Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, 2018 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կգերազանցեն 3 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
«Հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների թիվը: Միջին ցուցանիշը 6 ամսվա տվյալներով շատ ուրախալի է: Կարևոր է նշել, որ բացի զբոսաշրջիկների ռեկորդային թիվը, այս տարի ռեկորդային ծավալների կհասնեն նաև եկամուտները: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ 2018 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտները կգերազանցեն 3 միլիարդ դոլարը»,-հայտարարել է Չոգովաձեն:
Զբոսաշրջության ազգային գործակալության նախնական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 799 միլիոն դոլար, ինչը 177-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: