2018թ․ հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնի ավտոմեքենաների տեխնիկական զննման պահանջը:
Հարցի վերաբերյալ «Անվտանգ ճանապարհների դաշինք» ՀԿ-ն քննարկում է անցկացնում կառավարության ներկայացուցիչների հետ:
Տարբեր գերատեսչությունների պաշտոնյաները հայտարարում են, որ արդեն 2018թ․հունվարից գործընթացն աստիճանաբար կսկսվի իրականացվել:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման տեսուչներ ընդունելը Եվրամիության հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի պահանջն է: