2018 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է ավելի քան կես մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 31.3 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Միայն մարտ ամսվա ընթացքում տուրիզմից ստացված եկամուտն աճել է մինչև 237 մլն դոլար, ինչը 2017թ․ սեպտեմբերից հետո ամենաբարձր ցուցանիշն է համարվում: Այսպիսին են Վրաստանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալները:
Կենտրոնական բանկի համաձայն, 2018-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 561 մլն դոլար:
2017թ․ ընթացքում տուրիզմից Վրաստանը ստացել է 2,753 մլրդ դոլար: Այս տարի փորձագետներն ակնկալում են, որ այս թիվը կհասնի մինչեւ 3 մլրդ: