Ըստ 2018 թվականի պետբյուջեի նախագծի՝ երկրի բյուջեն կկազմի 12 մլրդ 298 մլն. լարի:
Կավելանա մի քանի նախարարության ֆինանսավորումը, որոշ գերատեսչությունների ֆինանսավորումը, ընդհակառակը, կպակասի:
Երկրի հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով 4,5 տոկոս տնտեսական աճ է նախատեսված: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ բյուջեն կազմելու ընթացքում հաշվի է առնվել երկրի այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը և տարբեր միջազգային ֆինանսական ինստիտուտների կանխատեսումները՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների տնտեսական միտումները: