Վրաստանի կառավարությունը մտադիր չէ թոշակներն ավելացնել 2018 թվականին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն:
Կանանց՝ 60 տարեկանից բարձր և տղամարդկանց՝ 65 տարեկանից բարձր ամսական թոշակը կազմում է 180 լարի (64,4 դոլար)։
«Այս տարի բյուջեում ռեսուրսներ չկան թոշակների ավելացման համար, ուստի մենք իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք պետք է նպաստեն տնտեսական աճին»,- ասել է Կակաուրիձեն:
Վրաստանում վերջին անգամ թոշակները բարձրացել են 2016թ․ օգոստոսին՝ 12.5 տոկոսով՝ հասնելով մինչև 180 լարիի։
2018 թ. ամռանն արդեն Վրաստանի կառավարությունը նախատեսում է անցնել կուտակային կենսաթոշակային համակարգի, որը պարտադիր կդառնա 40 տարին չլրացած անձանց և ընտրությամբ 40-ից բարձր անձանց համար։
2018 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ սոցիալական համակարգին և կենսաթոշակներին հատկացվող գումարները նախատեսվում են 2 մլրդ 465.9 մլն լարիի չափով, ինչը 27.9 մլն լարիով ավել է ընթացիկ տարվա բյուջեից։