
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ծրագրել է 2018 թ. շրջել Վրաստանի ողջ տարածքով, չնախատեսված հանդիպումներ ունենալ բնակչության հետ:
Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում՝ տեղեկացնելով նաև, որ գալիք տարին հայտարարել է երկխոսության տարի։ «Ես 2018թ․-ը հայտարարել եմ որպես երկխոսության տարի։ Կոչ եմ անում բոլոր նախարարներին՝ գործունեության կարեւորագույն բաղադրամաս դարձնել ժողովրդի հետ երկխոսությունը, այցելել հեռու ու մոտ շրջաններ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նշելով, որ անցնող տարին լի էր մարտահրավերներով ու ծանր պահերով, Կվիրիկաշվիլին ասել է, որ կառավարությունը միասնական ուժով կարողացավ առաջ գնալ։
«Համոզված եմ, որ 2018թ․ մարտահրավերները ևս միասին հաղթահարելու ենք»,-կառավարության նիստում վստահություն է հայտնել վարչապետը: