Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը ստուգել է 2 167 օբյեկտի հրդեհային անվտանգությունը։ Ստուգումների արդյունքում 81 օբյեկտում խախտումներ են արձանագրվել, կազմվել են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, տուգանքների չափը, ընդհանուր առմամբ, շուրջ 9700 լարի է։
«Ինտերպրեսնյուս» լրատվականին գործակալությունից հայտնել են, որ 2017-ի ընթացքում ստուգվել են երկրի 11 676 տարբեր նշանակության օբյեկտների հրդեհային անվտանգության համակարգերը։