
Գիորգի Կվիրիկաշվիլի
«2017 թվականի բյուջեի համաձայն կենսաթոշակների ավելացում չի լինի: Թաքցնելու բան չկա և ես ստելու մտադրություն չունեմ»,- նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին:
Խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր վարչապետի և նախարարների թեկնածությունների հարցը, Կվիրիկաշվիլին նշել է, որ 2018 թվականից կգործի կենսաթոշակային նոր համակարգ:
«2017 թվականի բյուջեով չենք պատրաստվում կենսաթոշակներն ավելացնել: Թաքցնելու բան չկա և ես ստելու մտադրություն չունեմ, սա է իրողությունը: 2018 թվականից կգործի կենսաթոշակային նոր համակարգ: Մենք նախընտրական շրջանում զերծ ենք մնացել անիրականանալի խոստումներից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: