2017 թվականին 3 հազար օտարերկրացի Վրաստանի քաղաքացիություն է ստացել: Այդ մասին ասվում է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության քաղաքացիության հարցերով հանձնաժողովի զեկույցում:
Նշենք, որ հունվարի 15-ից այս հանձնաժողովի լիազորություններն արդարադատության նախարարությունից կանցնեն Վրաստանի նախագահի աշխատակազմին:
Զեկույցի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ը հանձնաժողովը 5321 քաղաքացիության հայց է ուսումնասիրել: Դրանցից 3097-ը ստացել է հանձնաժողովի հաստատումը և ուղարկվել նախագահին՝ Վրաստանի քաղաքացիությունը հաստատելու համար:
Այդ 3097 դիմորդներից 2550-ը կամ ծնվել են Վրաստանում (1945 մարդ), կամ ծնվել են Վրաստանում և միաժամանակ Վրաստանի նախկին քաղաքացիներ են (1072 մարդ), կամ էլ Վրաստանի քաղաքացիների ընտանիքների անդամներ են:
Նախագահի ստորագրությանը ներկայացված 3097 դիմումներից, նախագահը քաղաքացիություն է շնորհել 3000-ին, իսկ 97 դիմում մերժել է: