«Շփման գծում հսկողություն իրականացնող ուժերը և դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները բացահայտ նպատակաուղղված խտրականություն են իրականացնում բռնազավթված տարածքներում ապրող էթնիկ վրացիների նկատմամբ: Սահմանափակվում է ազատ տեղաշարժի և մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը, սահմանը հատելու մեղադրանքով մարդիկ են ձերբակալվում»,- նման տեղեկություններ են ներկայացված պետական անվտանգության ծառայության 2017 թվականի հաշվետվությունում:
ՊԱԾ-ի տեղեկատվության համաձայն, 2017 թվականին բռնազավթված Ցխինվալիի շրջանի ուղղությամբ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սահմանի անօրինական հատման մեղադրանքով 126, իսկ բռնազավթված Աբխազիայի ուղղությամբ՝ 52 անօրինական ձերբակալման դեպք է գրանցվել:
«Ամենակարևոր մարտահրավերներից է մնում բռնազավթված Աբխազիայում ծանր հանցագործությունների խնդիրը և տեղում միջազգային դիտորդական առաքելությունների բացակայությունը»,- ասվում է ՊԱԾ-ի հաշվետվության մեջ: