2017 թվականի 11 ամսվա տվյալներով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 577 նոր դեպք է հայտնաբերվել: Այս տվյալները ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի կենտրոնը:
Կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում գրանցված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 6 711 դեպք, որոնցից 5 013-ը տղամարդ են, 1698-ը՝ կին: Վարակվածների մեծամասնությունը 29-39 տարեկան են:
Կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցևաձեի հայտարարության համաձայն՝ տագնապալի են հատկապես տղամարդկանց պարագայում սեռական ճանապարհով վարակվելու ցուցանիշները:
Վերջին տասը տարվա ընթացքում նման դեպքերը 5 տոկոսից հասել են 25 տոկոսի: