Վրաստանի պետական հատվածում աշխատող քաղաքացիների թիվը 2016թ-ի ավարտին կազմել է 620 հազար, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 660 հազար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը (Geostat)․
Նշվում է, որ պետական հատվածում 2017թ-ին 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Հիմնական մասն ընդգրկված է շինարարական աշխատանքներում։ Այս ոլորտում 2016թ-ին աշխատում էր 65 հազար մարդ, 2017-ին՝ 73 հազար:
Ըստ վիճակագրական տվյալների, պետական հատվածում նկատվում է նաեւ աշխատավարձերի աճ: 2017թ-ի 4-րդ եռամսյակում միջին աշխատավարձը կազմել է շուրջ 1242 լարի, ինչը մոտ 111 լարիով ավելի է 2016թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: