Վրաստանից ավելացել է գինու արտահանումը

Այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հեմեմատ,  Վրաստանից գինու արտահանումն աճել է 94 տոկոսով։  

Գինու ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հիշյալ ժամանակաշրջանում աշխարհի շուրջ 32 երկիր է արտահանվել ավելի քան 8 մլն շիշ գինի:

Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հաշվետու շրջանում արտահանված  գինու արժեքը կազմել է 20,5 մլն  դոլար, ինչը 91 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

«Փետրվարի տվյալներով՝ արտահանումը աճի միտումն ունի, ինչը կապված է գինեգործության ոլորտի գրանցած առաջընթացով: Արտահանումն աճել է Եվրամիության, Չինաստանի, ԱՄՆ-ի ուղղությամբ: Այս տարին ակտիվ է մեկնարկել, հույս ունենք, որ արտահանման աճի միտումը կշարունակվի մինչև տարեվերջ»,- նշել է գինու ազգային գործակալության ղեկավար Գիորգի Սամանիշվիլին:

Արտահանվող երկրների առաջին  հնգյակում են՝ Ռուսաստանը ( 5 717 289 շիշ), Ուկրաինան (859 756), Չինաստանը (832 552), Ղազախստանը (389 040) և Լեհաստանը (312 650):

138 տոկոսով աճել է նաև վրացական ճաճայի (օղի) արտահանումը: Աշխարհի 13 երկիր է ուղարկվել 33 հազար 874 շիշ ճաճա: Արտահանված ճաճայի արժեքը 99 հազար դոլար է կազմել:

Ընդհանուր առմամբ  գինեգործական արտադրանքի, բրենդիի ու ճաճայի արտահանման արդյունքում ստացված եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 40,1 մլն դոլար։ Սա, կրկրակի անգամ գերազանցում է 2016թ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Թողնել պատասխան