2016 թվականի ընթացքում վարորդական իրավունք է ստացել Վրաստանի 95 960 քաղաքացի: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2015 թվականի համեմատ 2016-ին 9 269-ով ավել վարորդական իրավունք է տրվել: Մասնավորապես՝ 2015-ին փաստաթուղթ է ստացել 86 691 քաղաքացի:
Վերջին երեք տարիների ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից ամենաշատ քանակությամբ վարորդական իրավունքները տրվել են 2014 թվականին՝ 103 403 քաղաքացու: Տեղեկացնում է interpressnews.ge-ն: