Վրաստանի պետական աուդիտի ծառայության հաշվետվության համաձայն՝ 2015-2016 թվականներին տնկված ծառերի և բույսերի 1/3-րդ մասը չորացել է, ինչը վկայում է քաղաքապետարանի կողմից կանաչապատման նպատակով հատկացված գումարների ոչ արդյունավետ օգտագործման մասին: Հայտնում է Netgazeti.ge-ն:
Աուդիտի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015-2016 թվականներին կանաչապատման աշխատանքների վրա ծախսվել է 24 730 300 լարի:
Կառավարության պատվերով Թբիլիսիի քաղաքապետարանը դենդրոպարկի և Թբիլիսիի ջրամբարի հարակից տարածքում ավելի քան 398 հազար ծառ է տնկել: Աուդիտի համաձայն՝ խախտումներ կան նաև ծառերի տնկման գործընթացում: