Վրաստանում 2020 թվականից հետո մահացության մակարդակն ամեն տարի գերազանցում է ծնելիության մակարդակը։ Այս մասին տեղեկացնում է տարածում «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) ոչ կառավարական կազմակերպությունը։
IDFI -ի զեկույցի համաձայն՝ 2020-2023 թվականներին Վրաստանում ծնվել է 175 հազար երեխա, մահացել՝ ավելի քան 200 հազար քաղաքացի։
2024 թվականի հուլիսի դրությամբ Վրաստանում յուրաքանչյուր երրորդ անչափահասը (264,705) ստանում է նպաստ։
2014 թվականից Վրաստանում գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման պետական ծրագիրը, որը յուրաքանչյուր 3-րդ և ավելի մինչև 2 տարեկան երեխայի համար տրամադրում է 150-ից 200 լարի օգնություն։
Կազմակերպությունը նշում է, որ 2014 թվականից ի վեր օգնության չափը չի ավելացել։