Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում 2017 թվականին ընդունված փոփոխությունների արդյունքում 12,4 տոկոսով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ 15 տոկոսով նվազել է վիրավորների քանակը:
Ըստ Թալակվաձեի՝ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են այն ֆոնին, երբ Վրաստանում 2011 թվականից 2016 թվականը ավտոմեքենաների քանակն աճել է 33 տոկոսով:
«Ավտոմեքենաների քանակը տարեկան աճում է մոտավորապես 8 տոկոսով: Մինչդեռ 2010 թվականից մինչև այսօր առաջին անգամ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվը նվազել է: Սա տեղի ունեցավ, երբ մենք հաստատեցինք ճանապարհային երթևեկության անվտանգության փոփոխությունները»,- ասել է Թալակվաձեն: