2008-ին չսկսելով Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության գործընթացը, ՆԱՏՕ-ն սխալ ազդակներ ուղարկեց Պուտինին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ նշելով, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի նախագահը սկսեց մտածել, թե այժմ կարող է «ագրեսիվ գործողությունների դիմել»:
«2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովին որոշեցինք, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Կարծում եմ սա ճիշտ որոշում էր: Հենց այդ ժամանակ Վրաստանին և Ուկրաինային պետք է տայինք MAP-ը (Անդամակցության գործողությունների պլան), սակայն դա չարեցինք՝ սխալ ազդանշաններ տալով Պուտինին: Նա մտածեց, թե հիմա իր ժամանակն է, կարող է ագրեսիվ քայլերի գնալ։ Արդյունքը տեսանք՝ հենց 2008-ին հարձակվեց Վրաստանի վրա: Պետք է մինչև վերջ գնանք, որպեսզի Վրաստանն ու Ուկրաինան ստանան MAP-ը: Դա չի լինի անդամակցության երաշխիք, բայց կլինի հզոր ազդակ»,- հայտարարել է Ռասմուսենը