Ամերիկայի միացյալ նահանգների նախկին պետքարտուղար Ֆիոնա Հիլը ասել է, որ Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ կապված, ինչը ի վերջո հանգեցրեց 2022 թվականին Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։
Այս համատեքստում Հիլը խոսել է նաև Վրաստանի մասին։
«Կարծում եմ՝ մենք շատ սխալներ թույլ տվեցինք Վրաստանի հետ կապված, քանի որ գնահատականների մեծ մասն այն էր, թե տեղի ունեցածը (խմբ. 2008 թվականի պատերազմը) Միխեիլ Սաակաշվիլիի պատճառով էր։ Զգացողություն կար, թե դա անձնական ինչ-որ բան էր՝ վիճաբանություն, չնայած պարզ էր, որ դա ավելի լայն հարց է»,- ամերիկյան Unlocked վերլուծական ծրագրին տված ծավալուն հարցազրույցում շեշտել է Հիլը։
Նշենք, որ Ֆիոնա Հիլը 2017-2019 թվականներին եղել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով տնօրենը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսին պատերազմ էր սանձազերծել Վրաստանի դեմ, որից հետո Վրաստանի երկու շրջանները՝ Աբխազիան և Հարավային Օսիան, ճանաչել է որպես անկախ պետություններ։
2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց նաև Ուկրաինայի Ղրիմի թերակղզին։ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, որը շարունակվում է առ այսօր։