Օգոստոսի 18-ի դրությամբ, 200 լարի օգնություն ստանալու համար գրանցվել է 430 հազար երեխա և 273 հազար ծնող: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ հանրային ռեգիստրում գրանցված է ընդհանուր առմամբ 840 հազար երեխա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև 17 տարեկանը ներառյալ Վրաստանի քաղաքացիները պետությունից կստանան 200 լարիի միանվագ օգնություն:
Օգոստոսի 15-ից արդեն հասանելի է daxmareba.moh.gov.ge հարթակը, որտեղ ծնողները պետք է գրանցվեն երեխաներին տրվող 200 լարի օգնությունը ստանալու համար: Հարթակում գրանցվում է նախ ծնողը և ապա գրանցում երեխաներին: