Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, 55 հազարով ավելացել է աշխատողների թիվը. ընդամենը մի քանի ամսում երկրում ստեղծվել են նոր աշխատատեղեր:
Վարչապետը նշել է, որ ավելացել է նաև սոցիալապես անապահով անձանց զբաղվածության ցուցանիշը։
«Մեր նախաձեռնության շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 20 հազար սոցիալապես անապահով քաղաքացի, նրանք ներգրավված են ընթացիկ աշխատանքներում ամբողջ երկրում՝ լինի ենթակառուցվածք, թե անտառտնտեսություն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ չնայած տարածաշրջանում և աշխարհում առկա աննախադեպ մարտահրավերներին, երկրում արտարժույթի ներհոսքն ավելանում է, իսկ գործազրկությունը՝ նվազում։
Նշենք, որ սոցիալապես անապահովների աշխատանքի տեղավորման ծրագիրը մեկնարկել է մարտի 1-ից։