20 ցուցարար է բերման ենթարկվել

Այսօր՝ մայիսի 13-ի առավոտյան, Խորհրդարանի մոտ ընթացող ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 20 հոգու։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիները ձերբակալվել են մանր խուլիգանության և ոստիկանության պահանջին չենթարկվելու համար։ Ձերբակալվածների թվում են ԱՄՆ երկու և Ռուսաստանի մեկ քաղաքացիներ։

«Հանրահավաքի մասնակիցների մի մասը չի կատարել ոստիկանության օրինական պահանջը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների մասին տեղեկությունը հրապարակել է խորհրդարանում իրավական հարցերի հանձնաժողովի նիստից հետո։ Երրորդ ընթերցմամբ հարցը քննարկելու և աջակցելու համար պատգամավորներին անհրաժեշտ է եղել 67 վայրկյան. Ընդդիմությունը չի հասցրել մասնակցել նիստին։

Ավելի վաղ ոստիկանությունը քաղաքացիների առջև փակել էր խորհրդարանի հարակից փողոցները, իսկ Չիտաձեի փողոցից հանել էին խաղաղ ցուցարարներին, «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները մեքենայով մտել էին խորհրդարանի բակ։ Նրանց հայտնվելուն պես լսվում էր հանրահավաքի մասնակիցների վանկարկումները. «Ստրուկներ, ռուսներ»։