
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ 1989 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ն.Ն.–ն և 1977–ին ծնված Ռ.Մ․-ն ձերբակալվել են 20-ամյա կնոջը առևանգելու մեղադրանքով։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ն.Ն.-ն 2002–ին ծնված Ֆ.Օ.-ին առևանգել է ամուսնանալու նպատակով։
Անձին ազատությունից ապօրինի զրկելու փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով։
Դեպքի մասին կարդացեք նյութում՝