Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 2024 թվականին ընդունած «գործակալների օրենք»-ի դեմ բողոքի ակցիայի մասնակից 20-ամյա Փրիդոն Բուբուտեիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
Որոշումն այսօր կայացրել է դատավոր Զվիադ Շարաձեն։
Բուբուտեիշվիլին մեղադրվում էր մայիսի 1-ին «գործակալների օրենք»-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ հրշեջին վիրավորելու և խորհրդարանի դարպասներին քարեր նետելու ու վնասելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով.
- 187-րդ հոդվածի 1-ին մաս՝ զգալի վնաս պատճառել ուրիշի գույքին, վնասելը կամ ոչնչացնելը (ազատազրկումը՝ մեկից հինգ տարի),
- 353-րդ պրիմա` հարձակում պետական պաշտոնյայի վրա (չորսից յոթ տարվա ազատազրկում):
Ըստ տեղեկությունների` դարպասին հասցվել է 500 լարիի վնաս. դատախազությունը հրաժարվել է ընդունել այս փաստը։