Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի վերաբերյալ կայացված որոշումը Եվրամիության պաշտոնական մատյանում հրապարակվել է այսօր՝ մարտի 8-ին: Եվրամիության պաշտոնական մատյանում հրապարակումից հետո 20-օրյա ժամկետում Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց մուտքի վիզայի կարճաժամկետ այցելություններ կատարել շենգենյան գոտու երկրներ:
Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և «կասեցման մեխանիզմի» վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունենացավ մարտի 1-ին Բրյուսելում:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովը Վրաստանի համար վիզայի ազատականացման օրենսդրական առաջարկությունը Եվրախորհրդարան և ԵՄ խորհուրդ է ներկայացրել 2016-ի մարտի 9-ին, ապրիլի 20-ին՝ Ուկրաինայի, մայիսի 4-ին՝ Թուրքիայի և Կոսովոյի համար: Նախապես ենթադրվում էր, որ Վրաստանի և Ուկրաինայի համար առաջարկությունները քննարկվելու են մեկ փաթեթում, սակայն եվրապատգամավորներն առաջարկեցին առանձնացնել դրանք: Դեկտեմբերի 8-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատեց վիզայի ազատականացման մեխանիզմը, ըստ որի՝ Եվրահանձնաժողովը կարող է ցանկացած պահի վիզայի դադարեցման որոշում կայացնել այն երկրների քաղաքացիների համար, որոնք ունեն դրա իրավունքը:
Դեկտեմբերի 20-ին Եմ անդամ երկրները հավանություն տվեցին Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը: Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատության կոմիտեն հավանությունը տվեց հունվարի 12-ին: Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստում քվեարկեց Վրաստանի վիզայի ազատակացման օգտին: Վրաստանին սատարեց ներկա 647 պատգամավորներից 553-ը: