Որակավորված սուբյեկտի կարգավիճակ ունեցող կուսակցությունների թիվը, որոնք Վրաստանի պետական բյուջեից ֆինանսավորում կստանան, 20-ի է հասել: ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիայի հրամանի համաձայն, պետական բյուջեից ֆինանսավորում կստանան հետևյալ կուսակցությունները.
«Վրաստանի Պահպանողական կուսակցություն»՝ տարեկան ֆինանսավորումը կկազմի 236,572 լարի
«Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը»` 536,572 լարի
«Վրաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 236,572 լարի
«Ազգային ֆորում»՝ 236,572 լարի
«Վրաստանի Քրիստոնյա-պահպանողական կուսակցություն»՝ 598,698 լարի
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 2,082,238 լարի
«Ազատ դեմոկրատներ»՝ 512,196 լարի
«Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն»՝ 472,812 լարի
«Միացյալ ազգային շարժում»՝ 1,122,526 լարի
«Եվրոպական Վրաստան»՝ 895,726 լարի
«Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան»՝ 241,625 լարի
«Միացյալ ժողովրդավարական շարժում»՝ 997,037 լարի
«Վրաց հայրենասերների դաշինք»՝ 744,008 լարի
«Վրաց պահպանողականների միություն»՝ 87,024 լարի
«Ազատ Վրաստան»՝ 87,024 լարի
«Ազատություն-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը»՝ 87,024 լարի
«Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում»՝ 87,024 լարի
«Նոր քրիստոնյա-դեմոկրատներ»՝ 87,024 լարի
«Պետությունը ժողովրդի համար»՝ 195,511 լարի
«Քաղաքացիական հարթակ-Նոր Վրաստան»՝ 195,511 լարի
Ընդհանուր առմամբ, վերոնշյալ 20 կուսակցությունները միասին պետբյուջեից կստանան տարեկան 9,739,296 լարի: Կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ հրամանագիրը Թամար Ժվանիան ստորագրել է այսօր՝ նոյեմբերի 22-ին: «Քաղաքական կուսակցությունների միությունների մասին» օրենքով սահմանված կարգով, մինչ այժմ ֆինանսավորում էր ստանում 11 կուսակցություն, որոնց ֆինանսավորումը շարունակվելու է: Այդ կուսակցություններն են՝ «Վրացական երազանք» «Պահպանողական կուսակցություն», «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը», «Հանրապետական կուսակցություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ֆորում», «Միացյալ ազգային շարժում», «Քրիստիան-Պահպանողական կուսակցություն», «Միացյալ ժողովրդավարական շարժում», «Վրաց Հայրենասերների դաշինք» և «Լեյբորիստական կուսակցություն»:
Այն կուսակցությունները, որոնք սույն թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում արժանացել են ձայների3%-ից քիչ ձայների, ֆինանսավորումը կպահպանեն ելնելով 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից: Եզակի է «Արդյունաբերողներ»-ի կուսակցությունը, որը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ֆինանսավորում ստանալուց զատ, բյուջեից հավելյալ ֆինանսավորում կստանա խորհրդարանական մեծամասնությունում «Վրացական երազանք-Արդյունաբերողներ» խմբակցություն ստեղծելու արդյունքում, ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: Հարկ է նշել, որ «Արդյունաբերողներ» կուսակցության կողմից Վրաստանի 9-րդ գումարման Խորհրդարանում ներկայացված է մեկ մեծամասնական պատգամավոր: