Վրաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել: 11 մարդ էլ ապաքինվել ու դուրս է գրվել: Տվյալները հրապարակված են կառավարության StopCov կայքում:
Փետրվարի 26-ից հունիսի19-ն ընկած հատվածում Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 898 է: Մեկ նոր դեպք հաստատվել էր երեկ կեսօրին, ևս 2-ն՝ այսօր, այսինքն վերջին մեկ օրվա ընթացքում դեպքերն ավելացել են 3-ով:
Մահացածների թիվը 14 է, առողջացել է 752 մարդ: Կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 132 մարդ: Կարանտինում 2 891 մարդ կա, ստացիոնարում՝ բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 256:
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը սկսել է հրապարակել նաև անցկացված թեստերի մասին վիճակագրություն. ըստ այդ տվյալների՝ հունիսի 19-ի դրությամբ PCR թեստ է անցել 83.700 քաղաքացի:
Հիշեցնենք՝ նախօրեին նոր դեպքերի թիվը 2 էր, թեստավորվածների թիվը երեկվա դրությամբ՝ 71.400: