
«Մեր առջև նոր խնդիր է դրվել․ մենք պետք է մոբիլիզացնենք մարդկային ամբողջ ռեսուրսը, հասնենք այն մարդկանց, որոնք չեն մասնակցել ընտրություններին», — լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Էկա Բեսելիան:
Բեսելիայի խոսքով, նա հենց երեկ է խոսել Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
«Զուրաբիշվիլին էլ իշխող կուսակցության հետ ակտիվորեն պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին», — ասել է Բեսելիան: