
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության (GeoStat) նախնական տվյալներով, 2019թ․ երկրորդ եռամսյակի ընթացքում արտասահմանյան ներդրումները նվազել են 53,7 տոկոսով:
Երկրորդ եռամսյակի ընթացքում երկրում ընդամենը 187 մլն․ ԱՄՆ դոլարի չափով ներդրում է արվել, ինչը 2018թ․ նույն ժամանակահատվածի հետ համեմատ 216,6 մլն․ ԱՄՆ դոլարով պակաս է:

Խոշորագույն ներդրող երկրներն են՝
- Նիդերլանդները՝ 58.1 մլն ԱՄՆ դոլար
- Թուրքիան՝ 36 մլն ԱՄՆ դոլար
- ԱՄՆ-ն՝ 27.5 մլն ԱՄՆ դոլար
- Ադրբեջանը՝ 15.8 մլն ԱՄՆ դոլար
- Պանաման՝ 15.5 մլն ԱՄՆ դոլար
Արտասահմանյան ներդրումներ արվում են հիմնականում էներգետիկայի, արդյունաբերության, հյուրանոցային ու ռեստորանային ոլորտներում:
Ներդրումների քանակի նվազում էր գրանցել նաև առաջին եռամսյակում: