
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով:
Հունիսի 26-ի դրությամբ՝ երկրում վարակվծների ընդհանուր թիվը 919 է: Նոր տվյալները հրապարակված են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում: 4 նոր ապաքինված կա, ընդհանուր թիվը՝ 780:
Կարանտինում 2687 մարդ է, ստացիոնարում՝ 260:
Վրաստանում կորոնավիրուսից մահվան 14 դեպք է գրանցվել:
Արտերկրում վարակվել ու Վրաստանում բուժում է ստանում 3 մարդ: