
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 953:
Տեղեկատվությունը տարածում է stopcov.ge հատուկ կայքը: Ապաքինվել է ևս 2 վարակակիր: Առողջացածների ընդհանուր թիվը 830 է:
Կարանտինում այս պահին 3828 մարդ է, ստացիոնարում` 192:
Կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:
Արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: