
Ռուս, «վռնդվիր» իմ երկրից
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիայի մասնակից հացադուլ հայտարարած քաղաքացիներից երկուսն իրենց վատ են զգացել:
Երկուսն էլ շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվել են:
Հիշեցնենք՝ արդեն երկու օր է՝ մի քանի ուսանող հացադուլ է հայտարարել՝ Խորհրդարանի մոտ, նրանք ևս պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ուսանողներն ասել էին, որ հացադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել: