
Թելավիի շրջանային դատարանը 2-ամյա երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործելու համար մեղադրվող հորը դատապարտել է ազատազրկման։
Դատավոր Վերիկո Զաթիաշվիլին ամբողջությամբ բավարարել է դատախազի պահանջը, ըստ որի՝ եթե մեղադրյալը չկալանավորվեր, կարող էր ազդել վկաների վրա և շարունակեր հանցագործություն կատարել։
Նշենք, որ փետրվարի 23-ին 2-ամյա աղջնակին Գուրջաանիի կլինիկաներից մեկն է տեղափոխել տատը։ Երեխայի մարմնին հայտնաբերված լուրջ վնասվածքների պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսի։