
Կեղծ կրեդիտ քարտերի պատրաստման և գործածման մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Վրաստանի 2 քաղաքացու:
Հաղորդում է Նախարարության մամուլի ծառայությունը: Քննությունը պարզել է, որ մեղադրյալները պարբերարբար կեղծ քարտեր են ստեղծել, ապա հատուկ սարքի օգնությամբ այդ քարտերի վրա են անցկացրել օտարերկյա քաղաքացիների տվյալները, որից հետո Թբիլիսիի սպասարկման և վաճառքի կետերում ապրանք ձեռք բերել և վաճառել` կանխիկ գումարով:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 210 հոդվածի հատկանիշներով` մարդկանց խմբի կողմից կեղծ կրեդիտ քարտերի պատրաստում, իրացում կամ գործածում, որը պատժվում է 4-7 տարվա ազատազրկմամբ: