16 երկրի ավելի քան 200 լրագրողներ նամակ են հրապարակել, որով պահանջել են անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիին.
«Դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի կողմից իրենց հակառակորդների դեմ պատերազմի ուժեղացումը, ինչն արտահայտվեց այս աննախադեպ հարձակմամբ: Մենք գտնում ենք, որ Մուխթարլիին աբսուրդային հանցագործությունների մեջ մեղադրելն ընդգծում է ռեժիմի՝ այլ երկրներում ևս իր ճնշողական քաղաքականության տարածման նպատակները»,— ասված է նամակում, ըստ որի՝ հարձակման միակ նպատակը եղել է հետաքննական լրագրությամբ զբաղվող լրագրողին լռեցնելը, ով ինֆորմացիա էր տարածում Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեության մասին:
Լրագրողները նշում են, որ անհանգստացած են այն փաստով, որ Վրաստանի իշխանությունները զերծ են մնում գործը որպես առևանգում քննելուց, կոչ են անում միջազգային հանրությանը միանալ և սատարել ադրբեջանցի լրագրողին:
Հունիսի 15-ին հրապարակված նամակը ստորագրել են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից: